Կայացել է Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի` Արգենտինայի և Խորվաթիայի միջև հանդիպման վիճակահանությունը

Կայացել է Դևիսի Գավաթի 1/4 եզրափակչի` Արգենտինայի և Խորվաթիայի միջև հանդիպման վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ապրիլի 6-8 Parque Roca գրունտային հրապարակում կայանալիք Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչի` Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների միջև հանդիպման վիճակահանությունը:

Ապրիլի 6-ին առաջինը ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանն ու խորվաթների առաջատար Մարին Չիլիչը, որոնցից հետո կհանդիպեն Արգենտինայի առաջին ռակետ Խուան Մարտին Դել Պոտրոն և Իվո Կարլովիչը: Ապրիլի 7-ին Նալբանդյանն ու Էդուարդ Շվանկը իրենց ուժերը կչափեն Մարին Չիլիչի և Լովրո Զովկոյի հետ: Մրցաշարի վերջին օրը Դել Պոտրոն կխաղա Չիլիչի, իսկ Նալբանդյանը` Կարլովիչի հետ, հաղորդում է gotennis.ru-ն:

Ավելի վաղ այդ հավաքականները երկու անգամ մրցել են միմյանց հետ Դևիսի Գավաթում, և երկու անգամ էլ առավելության են հասել արգենտինացիները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---