ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին

ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին, ուրբաթ օրը հայտնել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆԽ նիստում Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Երժան Ղազիխանովը:

Անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ և ՆԱՏՕ համագործակցությունը օգտակար կլինի երկուստեք և կնպաստի անդամ երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը, սակայն, ցավոք, ՆԱՏՕ-ն հետաքրքված չէ նման փոխգործակցությամբ, գրում է «Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալությունը:

Բորդյուժան վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ բաներ ունեն, մասնավորապես, արտաքին հարաբերությունների ոլորտում, ահաբեկչության ու նարկոթրաֆիկի դեմ պայքարում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---