ԿՐԱԿՈՎՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Լեհաստանի Կրակով քաղաքում կբացվի հուշարձան-խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով լեհական մամուլը, Լեհաստանում Թուրքիայի դեսպանությունը դեմ է հանդես եկել, որ հուշարձանի վրա նշվի «ցեղասպանություն» բառը: Ի պատասխան` Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին Թուրքիայի դեսպանին ուղարկել է բաց նամակ, որտեղ նա խնդրում է դադարեցնել տվյալ հարցին խառնվելու փորձերը: «Իրեն հարգող ոչ մի պատմաբան չի կարող չհաստատել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ վիճաբանություններն այն մասին, թե գրել կամ չգրել «ցեղասպանություն» բառը` անիմաստ է»,- նշված է նամակում: Հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 17-ին` Կրակովի հայ համայքնի եւ Լեհաստանում հայ եկեղեցական թեմի աջակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---