Հակոբ Սերոբյանը կդատի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարը

Հակոբ Սերոբյանը կդատի Օլիմպիական խաղերի  սպորտային մարմնամարզության մրցաշարը

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա մեկ մրցավար:

Օլիմպիադայում կաշխատի միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: 43-ամյա մասնագետը սպասարկել է Եվրոպայի ` 7 և աշխարհի 5 առաջնություն:

Արաբական երկրների մարմնամարզության մրցաշարում, որը կմեկնարկի մայիսի 5 –ին Քուվեյթում, Սերոբյանը հաստատվել է գործիքներից մեկի մրցավարական հանձնախմբի աշխատանքների վերահսկող: Նա նաև աշխատելու է Ֆրանսիայի Մոնպելյեում մայիսի 20- 28 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---