Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Orange Արմենիայի» բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել: Այս մասին ապրիլի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Orange Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ըստ նրա, նշված ժամանակահատվածում ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ առաջին 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: «Սա հիրավի ճամփորդելու չլսված և չտեսնված հնարավորություն է, որից օգտվելու համար մեր բաժանորդները պարզապես պետք է ստանան զանգեր արտերկրում ապրող իրենց մտերիմներից: Շատերն են երազում ամառվա հանգիստն անցկացնել իրենց հարազատների հետ. Orange-ի շնորհիվ մեր բաժանորդներից մի քանիսի համար այդերազանքն իրականություն կդառնա: Ուստի խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին »,- ընդգծել է նա:
Արամ Մկրտչյան նաև հավելել է, որ ընկերությունը չի պարտավորվու աջակցել ելքի արտոնագրի ստացմանը, եթե բաժանորդը չկարողանա ձևակերպել այն, ավիատոմսերը կկարողանան օգտագործել նրա բարեկամները: