Վարչապետը բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը![]() 6 ապրիլի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն և ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: «Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին և գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության և համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը: 5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |