Հայաստանը պատրաստ է դիտարկել ռուսական ՀՀՊ տարրերը տեղակայելու մասին առաջարկը![]() 6 ապրիլի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանը մեծ դժվարություններ ունի Ադրբեջանի հետ բանակցություններում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի առիթով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նա դրական է գնահատել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե Ռուսաստանն առաջարկի Հայաստանին իր տարածքում ՌԼԿ տեղադրել կամ ՀՀՊ համակարգի այլ տարրեր, ապա հայկական կողմը պատրաստ է հաշվի առնել և դիտարկել նման առաջարկները: Մոսկվայի և Բաքվի միջև պայմանագիրը Գաբալայի ՌԼԿ օգտագործման մասին ավարտվում է 2012թ.: Ներկայումս կողմերը փորձում են պայմանավորվել այն երկարաձգելու մասին: Ըստ ԶԼՄ-ների, այդ գործընթացը ձգձգվում է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ավելացնել ՌԼԿ վարձակալության վարձը: Ռուսաստանը սկսել է ՌԼԿ համակարգի տեղակայումը ԱՄՆ հետ անհաջող բանակցություններից հետո եվրոպական ՀՀՊ համակարգի զարգացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ այն շահագործման կհանձնվի այս տարվա մայիսին: Հակահրթիռային համակարգեր կտեղակայվեն Չեխիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Նիդերլանդներում ու Իսպանիայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |