Տիգրան Սարգսյան. Առանց կայացած ՓՄՁ-ների չենք կարող կառուցել քաղաքացիական հասարակություն

Տիգրան Սարգսյան. Առանց կայացած ՓՄՁ-ների չենք կարող կառուցել քաղաքացիական հասարակություն

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը: «Այս խորհուրդը մեծ առաքելություն ունի՝ խթանել Փոքր և միջին բիզնեսի զարգացումը մեր երկրում: Այս հարցն ունի քաղաքական բովանդակություն, որովհետև եթե փոքր բիզնեսը Հայաստանում չկայանա, մենք չենք կարողանա կառուցել քաղաքացիական հասարակություն»,-վարչապետի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերումը, ինչի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտը կնճարի 3500 դրամ` 135000-ի փոխարեն:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև գործարար համայնքի կողմից բարձրացված հարցերը, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և առաջարկություններ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---