Զատկի շեմին կանաչին թանկացել է, սակայն ոչ ոքի դա չի հետաքրքրում

Զատկի շեմին կանաչին թանկացել է, սակայն ոչ ոքի դա չի հետաքրքրում

PanARMENIAN.Net - Ազատ շուկայական հարաբերությունները, երբ գինը թելադրում է առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը, հանգեցրել են նրան, որ Զատկի տոնի շեմին կանաչին շուկայում արդեն այսօր թանկացել է 50-100 դրամով: Մայրաքաղաքի առևտրի կետերում PanARMENIAN.Net ի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այս օրերին հայկական սեղանի համար ավանդական թարխունը թանկացել է 30-50 դրամով՝ հասնելով 80-100 դրամի մեկ կապի համար, համեմի մեկ կապի արժեքը 300 դրամ է նախկին 200-250 դրամի դիմաց:

Իսկ սոխն ահա կարելի է ձեռք բերել 350-400 դրամով նախկին 150-ի դիմաց, մաղադանոսի գինն այնքան էլ չի աճել՝ այն 250-300 դրամ է, սպանախի գինն այժմ 280 դրամ է նախկին 180-200 դրաի դիմաց:

Գյուղմթերքի գնագոյացումը երկրում չի վերահսկվում որևէ պետկառույցի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, գյուղմթերքի գների կարգավորման համար գյուղնախարարությունը կարող է կիրառել միայն կանոնակարգող մեխանիզմներ: Ըստ նրա, մրգերի և բանջարեղենի մթերման համար պահանջարկի մոնիտորինգի, վերամշակող ընկերությունների հետ բանակցությունների միջոցով նախարարությունը իրացման այլընտրանքային հնարավորություններ է ստեղծում գյուղացիների համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---