Թբիլիսին խնդրել է ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդարանին դիտորդներ ուղարկել Վրաստան![]() 6 ապրիլի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ դիմել է Եվրամիություն և ԵԱՀԿ՝ խնդրելով Վրաստան ուղարկել դիտորդական առաքելություններ, ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նրա խոսքով, այս շաբաթ Բրյուսելում կայացել է Վրաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ ճեպազրույցը միջազգային դիտորդների թեմայով: Մանջգալաձեի խոսքով, Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը դիմել է միջազգային կազմակերպություններին և գործընկեր-երկրներին՝ խնդրելով Վրաստան ուղարկել երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: «Ինչպես հայտնի է, առջևում մեզ սպասվում են ընտրություններ, և մենք կոչ են արել միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, գործընկեր-երկրներին, այդ թվում դաշինքի անդամներին ուղորդել ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություններ»,- Բրյուսելում ասել է Սահակաշվիլին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |