ԱՄՆ-ում մեծ հույսեր ունեն, որ Իրանի և «վեցնյակի» հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

ԱՄՆ-ում մեծ հույսեր ունեն, որ Իրանի և «վեցնյակի» հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - Այն դեպքում, երբ դեռևս որոշված չէ Իրանի և «վեցնյակի» հերթական հանդիպման անցկացման վայրը, Վաշինգտոնը հույս ունի, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարկ Թոները` նշելով մանրամասները ճշտելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով` Սպիտակ տունն ակնկալում էր, որ բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում, ու թեև պատասխանատու չէ հանդիպման վայրի որոշման համար, հանդես է գալիս դրանց վերսկսման կողմից: Թոները նշել է, որ ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը իրանական ղեկավարության հետ զբաղվում է հանդիպման մանրամասների ճշտմամբ, հաղորդում է Պրեսս-ՏՎ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---