iDITORD.org կայքը քաղաքացիական ակտիվության նոր հարթակ կլինի

PanARMENIAN.Net - Երևանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ iDITORD.org կայքի շնորհանդեսը: Կայքը ընտրությունների քաղաքացիական վերահսկողության գործիք է, որն առաջին անգամ կիրառվել է Քենիայում նախագահական ընտրությունների համար: Հայաստանում այն առաջին անգամ օգտագործվելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները և դրանց նախորդող քարոզարշավը դիտարկելու համար:

Ծրագիրն իրականացնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները համատեղ: Ինչպես նշեց «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կայքը միջնորդ կլինի քաղաքացիների, լրատվամիջոցների և ընտրությունների վարչարարությունը կազմակերպող մարմինների միջև. «Կայքը քաղաքացիական ակտիվության հարթակ է, որի միջոցով մարդիկ բջջային հեռախոսներով, համակարգիչներով կարող են ահազանգել ընտրախախտումների մասին, իսկ լրատվամիջոցների համար ինֆորմացիայի աղբյուր կլինի»:

Կայքում տեղադրված է քարտեզ, որը թույլ է տալիս նշել, թե կոնկրետ որտեղ է կատարվել ընտրախախտումը: Կայքը հնարավություն է տալիս նաև ներբեռնել լուսանկարներ:

Փորձագետը նշեց, որ հաստատ իմանալ` հավաստի է տեղեկատվությունը, թե ոչ, կայքի ստեղծողները չեն կարող. «Բոլոր հաղորդագրությունները, որոնք տեղադրվում են, մենք նախ նշում ենք որպես « ոչ հավաստի», եթե որևէ լրատվամիջոց գնում է դրա հետքերով կամ այլ արձագանք է լինում, հաղորդագրությունը նշվում է որպես «հավաստի» »:

Այս պահին կայքում արդեն կա 43 հաղորդագրություն` հիմնականում կապված ընտրացուցակների անճշտությունների հետ:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ պլատֆորմն ամբողջովին հայաֆիկացվել է, և, բացի առաջիկա խորհրդարանական ընտրություններից, հետագայում այն հնարավոր կլինի օգտագործել նաև այլ նպատակներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---