2 ապրիլի 2003 - 19:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎԵՐՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՐԵԹԵ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Հայաստանի պարտքը Թուրքմենստանին բնական գազի մատակարարումների դիմաց կազմում է 6 միլիոն դոլար: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, 11,5 միլիոն դոլար ընդհանուր պարտքից 2002 թվականի հոկտեմբերից մինչ օրս Հայաստանը Թուրքմենստանին է փոխանցել 5,5 միլիոն դոլար: Գումարը ստանալու մասին կա Թուրքմենստանի ԿԲ ծանուցումը: Բացի այդ, Թուրքմենստան է առաքվել 3 միլիոն դոլարի ապրանք, սակայն ստանալու վերաբերյալ ծանուցագիր հայկական կողմը դեռեւս չի ստացել: Նախարարությունում նշել են, որ նախատեսվում է մինչեւ 2003 թվականի առաջին կիսամյակի ավարտը լիովին մարել պարտքը Թուրքմենստանի առեջւ: Հիշեցնենք, որ մի շարք գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, օրերս Միջազգային Արժութային Հիմնադրամը պարտավորեցրել է Հայաստանին մարել այդ պարտքը: