Կարեն Չիլինգարյան. Զատկից առաջ կանաչիի գները հիմնականում բարձրացնում են վերավաճառողները

Կարեն Չիլինգարյան. Զատկից առաջ կանաչիի գները հիմնականում բարձրացնում են վերավաճառողները

PanARMENIAN.Net - Կանաչիի գների բարձրացումը, որ ամեն տարի նկատվում է Հայաստանում Զատկի շեմին, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը կապում է ժողովրդի մտածելակերպի հետ, որն անպայման ցանկանում է կանաչի ունենալ տոնական սեղանին:

Այնուամենայնիվ, ինչպես գտնում է ՀԿ ներկայացուցիչը, կանաչիի գինը Զատկից առաջ բարձրացնում են հիմնականում վերավաճառողները, որոնք գերշահույթ են ուզում ստանալ: Կարեն Չիլինգարյանը հավելել է, որ այդ շուկայում մենաշնորհներ չկան, ուստի հակամենաշնորհային մարմինն իրավունք չունի միջամտելու գնագոյացմանը, որն այդ դեպքում շուկան է թելադրում:

Ազատ շուկայական հարաբերությունները, երբ գինը թելադրում է առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը, հանգեցրել են նրան, որ Զատկի տոնի շեմին կանաչին շուկայում թանկացել է 50-100 դրամով: Մայրաքաղաքի առևտրի կետերում PanARMENIAN.Net ի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այս օրերին հայկական սեղանի համար ավանդական թարխունը թանկացել է 30-50 դրամով՝ հասնելով 80-100 դրամի մեկ կապի համար, համեմի մեկ կապի արժեքը 300 դրամ է նախկին 200-250 դրամի դիմաց:

Իսկ սոխն ահա կարելի է ձեռք բերել 350-400 դրամով նախկին 150-ի դիմաց, մաղադանոսի գինն այնքան էլ չի աճել՝ այն 250-300 դրամ է, սպանախի գինն այժմ 280 դրամ է նախկին 180-200 դրաի դիմաց:

Գյուղմթերքի գնագոյացումը երկրում չի վերահսկվում որևէ պետկառույցի կողմից:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, գյուղմթերքի գների կարգավորման համար գյուղնախարարությունը կարող է կիրառել միայն կանոնակարգող մեխանիզմներ: Ըստ նրա, մրգերի և բանջարեղենի մթերման համար պահանջարկի մոնիտորինգի, վերամշակող ընկերությունների հետ բանակցությունների միջոցով նախարարությունը իրացման այլընտրանքային հնարավորություններ է ստեղծում գյուղացիների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---