Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը

PanARMENIAN.Net - Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվոող սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնությունների գոտեմարտերի առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին 5 մեդալ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Մեր երիտասարդական ընտրանուց 48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը և 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճեցին բրոնզե մեդալ:

Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին բարձրացան նաև աղջիկներից Ռոզա Խաչատրյանը (52կգ) և պատանիների առաջնության մասնակից Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ): Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ պատանիների առաջնության եզրափակիչ, ուր գոտեմարտեց ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ: Վճռորոշ մրցամարտը մեր պատանի սամբիստը տանուլ տվեց և բավարարվեց արծաթե մեդալով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---