Օբամա. ԱՄՆ աշխատաշուկայում դեռևս խնդիրներ կան, չնայած ճգնաժամի հաղթահարմանը

Օբամա. ԱՄՆ աշխատաշուկայում դեռևս խնդիրներ կան, չնայած ճգնաժամի հաղթահարմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ աշխատաշուկայում դեռևս խնդիրներ կան, չնայած ճգնաժամի հաղթահարմանը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Associated Press-ը: Ըստ Օբամայի, չնայած նոր աշխատատեղերի բացմանը, «աշխատաշուկան շարունակում է դժվարություններ կրել»: Էկոնոմիկայի վերականգնումն անհամաչափ գործընթաց է, ասել է նախագահը:

Օբաման նաև նշել է, որ ներկայումս առավել կարևոր խնդիր է տնտեսական անվտանգության վերականգնումը բոլոր ամերիկացիների համար:

2012թ. մարտին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,1 տոկոսով և կազմել է 8,2 տոկոս, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---