8 ապրիլի 2012 - 16:24 AMT
Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ տեղի կունենան երկու փուլով Ստամբուլում և Բաղդադում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները Թեհրանի և միջազգային միջնորդների վեցնյակի միջև տեղի կունենան երկու փուլով, կիրակի օրը հաղորդում է Fars իրանական գործակալությունը: Առաջին փուլը տեղի կունենա Ստամբուլում, և եթե բանակցություններն այնտեղ արդյունք տան, Բաղդադում կանցկացվի երկրորդ փուլը:

Գործակալությունը չի ճշտել առաջիկա բանակցությունների անցկացման ամսաթիվը:

Իրանի և «վեցնյակի» վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում 14 ամիս առաջ: