ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐԹԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԵՏ13 ապրիլի 2004 - 00:43 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, որոնց նախաձեռնած երթը դեպի Հայաստանի նախագահի նստավայր` նրա հրաժարականի պահանջով, կանգնեցվել է Բաղրամյանի պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների պատնեշով, հանդիպում են պահանջել խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Ժամը 19-ի դրությամբ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ եւս երեք ընդդիմության ակտիվիստներ` որպես հավաքվածների պատվիրակներ մտել են խորհրդարանի շենք` երթի մասնակիցների պահանջները խոսնակին փոխանցելու համար: Մասնավորապես, նրանք մտադիր են առաջարկել Ա.Բաղդասարյանին դուրս գալ ժողովրդի մոտ եւ միանալ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջին: Բացի այդ, ընդդիմության ղեկավարությունը պահանջներ է ներկայացրել նաեւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` հանել փշալարերը եւ թույլ տալ շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ հեռուստաընկերություններին` ապահովել երթի ուղիղ հեռարձակումը: Մոտակա ժամերին պահանջները չկատարելու դեպքում ընդդիմադիրները սպառնացել են երթով շարժվել դեպի Հայաստանի մարզեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |