Իսպանիայի թագավորը կկրճատի ընտանեկան ծախսերը 170 հազար եվրոյով՝ ելնելով երկրի ծանր տնտեսական վիճակից![]() 12 ապրիլի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի թագավորը կկրճատի ընտանեկան ծախսերը 170 հազար եվրոյով՝ հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական վիճակը, ասվում է թագավորական տան հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, չի բացառվում, որ թագավորական ընտանիքի բյուջեի վերջնական հաստատումից հետո, որն ինչպես ակնկալվում է, այս տարի կկազմի 8,26 մլն եվրո, հավանաբար, լրացուցիչ կրճատումներ կարվեն: Միևնուն ժամանակ, բյուջեի կրճատումը չի հանգեցնի սպասարկող անձնակազմի ու միջին օղակի պաշտոնյաների աշխատավարձերի կրճատմանը: Թագավորական ընտանիքի ծախսերն անցյալ տարի կազմել են 8,43 մլն եվրո տարեկան, որից թագավոր Խուան Կառլոս Առաջինը ստացել է 292,552 հազար եվրո: Նշենք, որ եկամուտների 40 տոկոսը պետությունը գանձում է որպես հարկ: Թագաժառանգ արքայազն Ֆելիպե Աստուրիացին թագավորից երկու անգամ պակաս գումար է ստացել՝ տարեկան 146,357 հազար եվրո և 50 ցենտ: Թագուհի Սոֆիան, արքայադուստրեր Քրիստինան և Ելենան, ինչպես նաև թագաժառանգի կինը՝ Լետիցիան տարեկան ստացել են 370 հազար եվրո: Ըստ Սահմանադրության, թագավորը պարտավոր չէ հաշվետու լինել իր եկամուտների ու ծախսերի համար: Սակայն, հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակը, թագավորն առաջին անգամ անցյալ տարի որոշեց հրապարակել թագավորական տան բյուջեի մասին տվյալները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |