Սերգեյ Լավրով. ՌԴ կողմ է միջազգային դիտորդներին շուտափույթ կերպով Սիրիա ուղարկելուն![]() 12 ապրիլի 2012 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է միջազգային դիտորդներին շուտափույթ կերպով Սիրիա ուղարկելուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ անխարար Սերգեյ Լավրովը: «Դա ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի մի մասն է»,-նկատել է նա: Լավրովն ըդգծել է, որ չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած մերձարևելյան կարգավորման միջազգային միջնորդների քառյակի նիստի ընթացքում, ինքը խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ և քննարկել` «ինչ ձևաչափում և ինչ քանակությամբ» դիտորդներ պետք է ուղարկվեն Սիրիա`«սադրանքները բացառելու նպատակով»: Սիրիական ճգնաժամի կարգավորման Աննանի ծրագրով նախատեսվում է երկուստեք մի շարք պարտականությունների իրականացում, մասնավորապես` երկու կողմից էլ կրակի դադարեցում: Այս ծրագրի իրականացումը պետք է սկսվեր ապրիլի 10-ից ոչ ուշ: Ընդ որում, հակամարտող կողմերը պարտավոր են լիովին դադարեցնել ռազմական գործողությունները ապրիլի 12-ին` սիրիական ժամանակով ժամը 6:00-ին: Սիրիայում արդեն մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով երկրում բախումների արդյունքում ավելի քան 9 հազար մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |