«Մեզ լավ թիմ էր դիմակայում, իսկ մենք, երևի թե, մի փոքր թուլացած էինք «Դինամոյից» հետո: Ուստի և հաղթանակ տանելն այնքան էլ հեշտ չէր»,-խոստովանել է Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակչում «Մետալուրգի» հետ խաղում «Շախտյորի» միակ գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը խոստովանել է, որ եթե ամեն ինչ լավ դասավորվի, ապա արդեն հաջորդ խաղաշրջանում «Մետալուրգը» դարձյալ կվերադառնա Ուկրաինայի պրեմիեր լիգա. «Հաջողություն եմ մաղթում նրանց, կարծում եմ, որ նրանք լիովին ի զորու են դա իրականացնել: Ֆուտբոլիստներն ու թիմը համապատասխանում են ամենաբարձր մակարդակին: Նրանք մեր դեմ լավ խաղացին, կարողացան խնդիրներ առաջացնել: Ստիպված էինք շատ քրտինք թափել, որպեսզի հաղթանակը Զապորոժյեից տանեինք»: