12 ապրիլի 2012 - 13:26 AMT
Ոչ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի արտադրության համար «Արարատ գրուպը» կներդնի 27 մլն դոլար

ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ի նիստին թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը Հայստանում կներդնի 27 մլն դոլար` Արտաշատ քաղաքում ոչ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի գործարան հիմնադրելու համար, որի արդյունքում կստեղծվի 220 նոր աշխատատեղ:

Ընկերության բաժնետեր բրիտանական «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպությունը «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում արդեն ներդրել է 14.5 մլն դոլար: