Վանյանը Գյումրուց փախուստի դիմեց. ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չի կայանա (վիդեո)

Վանյանը Գյումրուց փախուստի դիմեց. ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չի կայանա

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցին Գյումրիի պիկետի մասնակից Վազգեն Մարտիրոսյանն ասաց, որ քիչ առաջ «Ասպարեզ» ակումբի բակ մեքենա մտավ, որով Վանյանը կարողացավ փախչել հավաքվածներից:

«Մեզ չթողեցին մտնել բակ, նա արագ մեքենա նստեց ու փախավ, ոմանք մեքենայի վրա սկսեցին ձվեր նետել և հարվածել»,- ասաց պիկետի մասնակիցը:

Ավելի վաղ պիկետի մասնակիցները մտել էին ակումբ ու բանակցել, արդյունքում Վանյանն ասել էր, որ ֆիլմի ցուցադրություն չի լինի, եթե ինքը կարողանա անվտանգ դուրս գալ այդտեղից:

Հիշեցնենք, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը Գեորգի Վանյանը նախաձեռնությամբ ԱՄՆ դեսպանատնից ստացած գրանտով հերթական անգամ փորձում էր անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Նմանատիպ փառատոները նախորդ տարիներին արդեն տապալվել են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---