ԱԶԲ. Տնտեսական աճի տեմպերը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում 2012-2013թթ. կպահպանվեն

ԱԶԲ. Տնտեսական աճի տեմպերը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում  2012-2013թթ. կպահպանվեն

PanARMENIAN.Net - Տնտեսական աճի տեմպերը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում 2012-2013թթ. կպահպանվեն, թեև չեն ավելանա եվրագոտում և Ռուսաստանում առկա խնդիրների պատճառով, ասվում է Ասիական զարգացման բանկի կայքէջում զետեղված Ասիայի զարգացման ամենամյա տեսությունում:

2011թ. Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ՀՆԱ ընդհանուր աճը կազմել է 6,2 տոկոս՝ նահանջելով նախորդ տարվա 6,6 տոկոս ցուցանիշից: Սակայն, շնորհիվ ածխաջրածինների արդյունահանման ավելացմանը Թուրքմենստանում և Ադրբեջանուևմ, ներքին ներդրումներին Հայաստանում և Ուզբեկստանում, օտարերկրյա ներդրումներին Վրաստանում, տարածաշրջանի երկրները կկարողանան ապահվել 6,1-6,2 տոկոս աճ, անկախ Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսությունների դանդաղ տեմպերի բացասական ազդեցությունից:

Գնաճի մակարդակը տարածաշրջանի երկրներում կդանդաղի սննդամթերքի գների նվազման ֆոնին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---