Չինաստանում արգելափակվել է ողջ արտասահմանյան ինտերնետը![]() 12 ապրիլի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում արգելափակվել է ողջ արտասահմանյան ինտերնետը: Այդ մասին գրում է oko-planet.su-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարերկրյա կայքերի արգելափակման մասին առաջին տեղեկությունները Չինաստանում սկսել են հայտնել հինգշաբթի օրը` Պեկինի ժամանակով առավոտյան ժամը 10-ին: Միկրոբլոգերում առկա տեղեկատվության համաձայն` դադարել են բացվել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, ինչպես նաև Հոնկոնգում և Թայվանում տեղակայված կայքերը: Որոշ բլոգերներ այդ արգելափակումը կապում էին Սումատրա կղզում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետ (իբր կտրվել էր ստորջրյա մալուխը): Ժամը 11-12-ին սկսեց հաղորդագրություն տարածվել, որ Չինաստանում նախապատրաստվում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հերթական նստաշրջանին, սակայն ավելի ուշ այդ հաղորդագրությունը` ներառյալ դրա վերաբերյալ բոլոր արձագանքները ջնջվեցին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |