Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան կարող է օգնության դիմել ՆԱՏՕ-ին, եթե Սիրիան խախտի նրա սահմանները: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, թուրք վարչապետը նշել է, որ Անկարան «բազում տարբերակներ» ունի, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումն է, ըստ որի ՆԱՏՕ-ն պետք է օգնություն ցուցաբերի իր անդամին, եթե այն ագրեսիայի է ենթարկվում:
Նա հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունները որոշում կկայացնեն կախված իրավիճակի զարգացումից:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը միայն մեկ անգամ է կյանքի կոչվել՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: