ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ի երեկոյան կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունում, Վ.Պուտինի խնդրանքով Ռ.Քոչարյանը ներկայացրել է «ներքաղաքական լարվածության առաջացման հետեւանքով Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականները»: «Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական Հայաստանի ղեկավարությանը կհաջողվի օգտագործել երկրում կուտակված ժողովրդավարական բարեփոխումների զգալի ներուժը` կայունությունը եւ օրինականությունը պահպանելու նպատակով», - հայտնել են ՌԴ ղեկավարի մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---