ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) երկրի իշխանություններին նախազգուշացրել է մայիսի 8-ին Շուշի քաղաք արշավ կազմակերպելու իր մտադրության մասին: Ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, երեկ ՂԱԿ-ի ղեկավարությունը դիմում է հղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարներին: Ուղերձում խնդրվում Է ապահովել «խաղաղ երթի» մասնակիցների անվտանգությունը: ՂԱԿ-ի ղեկավար Աքիֆ Նաղիի խոսքերով, ակցիան տեղի կունենա` անկախ այն բանից, կտրվի արդյոք վերջինիս անցկացման թույլտվություն, թե ոչ: Ընդհանուր առմամբ արշավին ակնկալվում է 150 ակտիվիստների մասնակցությունը: Երթը տեղի կունենա «Ազատություն Ղարաբաղին», «Ղարաբաղ կամ մահ», «Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարում» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները մտադիր են հատել հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը եւ հասնել մինչեւ Շուշի: Եթե ադրբեջանական բանակը թույլ չտա հատել շփման գիծը, ապա երթի մասնակիցները բացատրական աշխատանքներ կտանեն զինծառայողների շրջանում, ասել է Ա.Նաղին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---