Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին կոչ է անում քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, բացի ՀՀԿ-ից և ՕԵԿ-ից![]() 12 ապրիլի 2012 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Եղվարդում (Կոտայքի մարզ) նախընտրական հանրահավաքի ժամանակ ժողովրդին կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացած կուսակցության օգտին, բացի իշխող ՀՀԿ-ից և նրա կցորդ «Օրինաց երկրից»: Նրա խոսքով` ինքը համաձայն է, որպեսզի իշխանությունը երկրում անցնի ՀՅ Դաշնակցությանը, անգամ կոմունիստներին, բայց ոչ ՀՀԿ-ին: Աբովյանում հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀԱԿ-ը չի պատրաստվում զբաղվել Դաշնակցության, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մարտի 22-ին ԿԸՀ-ին է ներկայացրել իր ընտրացուցակը, որը բաղկացած է 120 հոգուց, և որը գլխավորում է ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջորդում են Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |