ՀՀ ԱԳ նախարար. Բաքվի հակահայկական ճարտասանությունը վնասում է Արցախի շուրջ բանակցություններին![]() 12 ապրիլի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից հնչող հայտարարություններին և ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական և ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարևոր դրական մթոնոլորտի ձևավորմանը:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |