Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Հանդիպման ընթացքում նրանք նշել են երկու երկրների ամուր պատմական կապերը և արդյունավետ բանակցություններ անցկացրել մի շարք երկկողմանի և տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է iran.ru-ն:
Տեղի ունեցած բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան և ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Թոմաս Դոնիլոնը:
Ամերիկյան և սաուդյան կողմերը շոշափել են Պարսից ծոցի պետությունների համատեղ գործողությունների խնդիրն արտաքին սպառնալիքներին դիմակայելիս՝ առաջին հերթին ենթադրելով Իրանին դիմակայությունը: