Հարավային Սուդանի նախագահը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Հեգլիգ սահմանամերձ շրջանից

Հարավային Սուդանի նախագահը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Հեգլիգ սահմանամերձ շրջանից

PanARMENIAN.Net - Հարավային Սուդանի նախագահ Սիլվա Կիիրը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի նավթով հարուստ Հեգլիգ սահմանամերձ շրջանից:

Խորհրդարանի առջև իր ելույթում նախագահն ասել է, որ պատրաստ է զինվորներ ուղարկել ևս մեկ նավթաբեր շրջան՝ Աբեյ: Նա նշել է, որ չի ցանկանում պատերազմել հյուսիսային հարևանի՝ Սուդանի հետ: Սակայն, նրա խոսքով, Հարավային Սուդանը ենթարկվել է հարձակման և ստիպված է պաշտպանվել:

Հեգլիգի հանքավայրերն ապահովել են Սուդանի նավթարդյունահանման կեսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---