ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԻ ԿԱՄԵՐՈՒՆՑԻ ԼԵԳԻՈՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ երեւանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կամերունցի խաղացող Կարլ Լոմբեի վրա հարձակվել են երկու կողոպտիչներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի (ՀՖՖ) մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, առաջացած քաշքշուկի ընթացքում ոճրագործները մեջքից դանակի երկու հարված են հասցրել ֆուտբոլիստին: 17-ամյա լեգիոները վիրահատվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ֆուտբոլիստի բուժումը իր անձնական հսկողության տակ է վերցրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նշենք, որ սա ֆուտբոլիստի վրա հարձակման առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---