«Երկրին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած հայտարարությունները թանկ են նստել գործարար Սիլվա Համբարձումյանի վրա. վերևների մակարդակով Սիլվային բացատրել են քաղաքական խաղի կանոնները: ՀՀԿ-ից նեղացած և ազդված Սիլվա Համբարձումյանը գնացել է ԲՀԿ, բայց այստեղ էլ նրան չեն ընդունել` ՀՀԿ-ի հետ խնդիրներից զերծ մնալու համար: ՕԵԿ գնալ Համբարձումյանն, առհասարակ, չի ցանկացել: ՀՀԿ վերևները գործարար կնոջը հորդորել են քիչ խոսել ու երևալ, փոխարենը սուսուփուս զբաղվել սեփական բիզնեսով: