«Առավոտ» թերթը գրում է, որ այն բանից հետո, երբ «Ժառանգություն» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ապրիլի 11-ին հեռացել էր միջկուսակցական միասնական ընտրական շտաբի նիստից, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր. «Շարքերը բյուրեղանում են»: Հակոբյանը, ով ՀՅԴ Հայաստանի կառույցի ղեկավարն էր, թերթին այս առնչությամբ ասել է. «Ցավում եմ, որ Արմենը 20 տարի լինելով քաղաքականության մեջ` այդպես էլ չհասկացավ քաղաքական գործչի և քաղաքական չինովնիկի տարբերությունը և մնաց որպես ընդամենը քաղաքական չինովնիկ: Արմենը երևի մոռացել է, որ Դաշնակցության մեջ հետևից չեն խոսում»: