13 ապրիլի 2012 - 11:06 AMT
ՆԱՏՕ. Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար

Հարավային Կովկասի երկրները կարևոր նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի համար, Բաքվում ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ստեֆան Էլգերսման` «Չիկագոյի գագաթաժողով` եվրաատլանտյան համագործակցության նոր հնարավորություններ» խորհրդաժողովին:

«Հարավային Կովկասը մեզ համար կարևոր է այն պատճառով, որ այստեղով է անցնում տրանսպորտային միջանցքը, պոտենցիալ էներգետիկ միջանցք կա»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նա ընդգծել է նաև տարածաշրջանի չլուծված հակամարտությունները, որոնք ապակայունացնում են այն, հաղորդում է «Թրենդը»:

«Այս տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար»,-ասել է Էլգերսման: