13 ապրիլի 2012 - 12:08 AMT
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հուլիսին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Լողափնյա հանդբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Բաթումում: Կայացել է վիճակահանությունը և մասնակից 8 թիմերը տեղաբաշխվել են երկու ենթախմբում:

Հայաստանի ընտրանին B խմբում կմրցի Շվեյցարիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների հետ: A խմբում են ընդգրկվել Հունգարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի և Վրաստանի հավաքականները: Առաջնությունը կմեկնարկի հուլիսի 7-ին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հունիսի 27-30-ը Հայաստան է այցելելու սերբ մասնագետ Սաշա Կուբորովիչը: Նա երկու տարի առաջ կրկին Հայաստանում էր և լողափնյա հանդբոլի սեմինար է անցկացրել: Կուբորովիչը Սևանում հայ մարզուհիերին կօգնի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, ապա հավաքականի հետ կմեկնի մրցավայր և հուլիսի 1-ից մինչև ստուգատեսի մեկնարկը կշարունակի մարզել Հայաստանի հավաքականը: