Գալուստ Սահակյանը խորհուրդ չի տալիս ՀՀԿ-ականներին մասնակցել հեռուստաբանավեճերին![]() 13 ապրիլի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս իր կուսակիցներին չմասնակցել հեռուստաբանավեճերին: Այդ մասին նա ԱԺ-ում հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է հրավիրել ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանին: Ըստ Սահակյանի, հեռուստաբանավեճերի կարիք ունեն մոտավորապես հավասարազոր քաղաքական ուժերը՝ լավագույնս ներկայացնելու համար իրենց արժանիքները: Գալուստ Սահակյանը չի բացառել, որ հեռուստաբանավեճերը պետք է ներմուծվեն հայկական քաղաքական մշակույթ, սակայն ոչ հիմա, երբ դրանից միայն թամաշա կստացվի: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր և ընդդիմադիր ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է կանչել թիվ 1 և թիվ 7 ընտրատարածքներում ՀՀԿ թեկնածուներ Ռուբեն Հայրապետյանին ու Սամվել Ալեքսանյանին, որոնք դեռ համաձայնություն չեն տվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |