Չինաստանի ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական վարչությունը 3D ձևաչափով «Տիտանիկ» ֆիլմից կտրել է այն տեսարանը, որտեղ Լեոնարդա դի Կապրիոն նկարում է Քեյթ Ուինսլեթի դիմանկարը, մտավախություն ունելով, որ հանդիսատեսները կփորձեն դիպչել Ուինսլեթին: «Քանի որ 3D էֆեկտները շատ ռեալիստական են, մենք վախեցանք, որ հանդիսատեսները կփորձեն նրան դիպչել ձեռքերով, իսկ դա կխանգարանի մնացածներին դիտել ֆիլմը»,- հայտարարել է վարչությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ այդ որոշումն առաջացրել է շատ չինացիների դժգոհությունը և հիասթափությունը: «Ես սպասել են գրեթե 15 տարի, բայց ոչ սառցաբեկորներին», լրագրողներին հայտարարել է հիասթափված հանդիսատեսներից մեկը: