13 ապրիլի 2012 - 16:06 AMT
Թագ Բարի. Գարնանը ԱՄՆ-ն ամերիկյան ժողովրդի ապստամբության ականատեսը կդառնա

Ամերիկացի մեկնաբան Թագ Բարին հաղորդել է Նահանգներում հասունացող ժողովրդական ապստամբության մասին: Պրեսս ՏՎ-ի տեղեկությունների համաձայն` Բարին կանխատեսում է, որ այս տարվա գարնանը Նահանգները ամերիկյան ժողովրդի ապստամբության ականատեսը կդառնան` ի նշան ցույցերի մասնակիցների հանդեպ ճնշումների դեմ բողոքի: «Ամերիկյան ժողովուրդը զայրացած է գործազրկությունից և այն բանից, որ զրկվել է օթևանից»,- ընդգծել է ամերիկյան տեսաբանը:

Նա հավելել է նաև, որ ամերիկացիները չեն ցանկանում ապրել անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում: