Մալազիացի մարզուհին մտադիր է 2012-ի Օլիմպիական խաղերում հանդես գալ հղիության 8-րդ ամսում![]() 13 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Մալազիացի մարզուհի Նուր Սարիանի Մոհամեդ Թայիբին պլանավորում է հանդես գալ 2012-ի Օլիմպիական խաղերում ստենդային հրաձգության մրցումներում հղիության 8-րդ ամսում: Պերակ քաղաքի 29-ամյա բնակիչը երեխա կունենա խաղերի ավարտից մեկ ամիս անց, բայց չի հուզվում գալիք փորձությունների պատճառով: Այդ մարզաձևը չի ենթադրում լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, խնդիրներ է ստեղծում բարոյական և հոգեբանական ճնշումը: «Ցավոք սրտի, պառկած դրությունից ես չեմ կարող կրակել փորի պատճառով: Սկզբից ես տխրեցի, որ չեմ կարող հանդես գալ Լոնդոնում երեք մարզաձևերում, բայց հետո մտածեցի, որ տխրելու հարկ չկա»,- խոստովանել է մարզուհին: Նա իր ակտիվում ունի Ասիական խաղերի բրոնզ և Համագործակցության խաղերի ոսկի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |