Արմեն Աշոտյանը Սուրեն Զոլյանի պահվածքը տարօրինակ է համարում![]() 13 ապրիլի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության գործողությունների արդյունքում ոչ մի ուսանող, նույնիսկ նրանք, ովքեր Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի կողմից ստացել են դիպլոմներ չգրանցված մասնագիտություններով, չեն տուժելու: Ինչպես ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Արմեն Աշոտյանը, ուսանողները մեղավոր չեն, որ պետությունը նոր է հայնաբերել այդպիսի խախտումներ: Աշոտյանի կարծիքով՝ ինքն ու ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը չեն պատերազմում: «Օրենքի շրջանակում տրված կարգապահական տույժը հասկանալի է, սակայն անհասկանալի և շատ տարօրինակ է ռեկտորի պահվածքը»,-նշեց նա: Նախարարն ընդգծեց, որ իր Facebook-ի էջում կազմել է անհեթեթությունների եռյակ, որի համաձայն անհթեթ են այն մեկնաբանություններն, որոնք այս երևույթը կապում են քաղաքական գործընթացների հետ, ինչպես նաև համալսարանի հնարավոր լուծարման և շենքի վաճառքի հետ կապված խոսակցությունները: ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են կրթական գործունեության մի շարք ուղղությունների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |