«ՀԿԵ» ՓԲԸ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի ԱԻՆ հետ![]() 13 ապրիլի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում` տեղեկատվության ակտիվփոխանակում, կադրերի ուսուցում և վերապատրաստում, ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններ ու հագեցվածություն, ինչպես նաև 2011 թվականի դեկտեմբերին ստորագրած Համագործակցության հուշագրի կատարման ընթացքը։ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց, որ Ընկերությունը պատրաստակամ է ամրապնդելու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը։ Իր հերթին նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց պարոն Ռեբեցին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքն ու գործառույթները։ ՀՀ ԱԻՆ ղեկավարը նշեց Ընկերության աշխատակիցների դրսևորած պրոֆեսիոնալիզմը` Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքներիվերացման և Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |