Օրվա առեղծվածը. Գագիկ Ծառուկյանի հեռախոս՞ն է ատրճանակ հիշեցնում, թե ատրճանակն են ուզում որպես հեռախոս ներկայացնել![]() 13 ապրիլի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հայ հանրության ուշադրության կենտրոնում այսօր հայտնվել է Youtube-ում զետեղված տեսահոլովակը, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գոտկատեղում մի առարկա է կրում, որն ատրճանակ է հիշեցնում: Հոլովակը նկարահանվել է նախընտրական քարոզարշավի շրջանակում Ծառուկյանի Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Իր հերթին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի մոտ ոչ թե ատրճանակ է եղել, այլ Vertu ֆիրմայի ոսկեգույն բջջային հեռախոս: Նշենք նաև, որ ըստ ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքի 30 հոդվածի 1 պ., զենք կրելը զանգվածային հավաքների ժամանակ արգելվում է: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |