Այսօր նշվում է Չինարենի օրը![]() 13 ապրիլի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում այսօր տեղի է ունեցել «Չինարենի օրվան» նվիրված միջոցառում, որի ընթացքում հայ երիտասարդները ծանոթացել են չինարենի օգտագործման ու լեզվական բազմազանության խնդիրներին: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացրին ՄԱԿ-ի գրասենյակից, միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը` Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ու Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան նշել է, որ ուրախ է Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ: Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանի պաշտոնակատար Ժաո Մինվենն էլ ասել է, որ իրենք աշխատում են չինարենի հետագա խթանման ուղղությամբ և գնահատում են հայերի հետաքրքրվածությունը լեզվի նկատմամբ: Միջոցառման ժամանակ Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները ներկայացրել են չինարեն լեզվի պատմությունն ու օգտագործումը ՄԱԿ-ում, կատարել չինական երգեր: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակն արդեն երկրորդ տարին է, ինչ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուների` արաբերենի, չինարենի, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և իսպաներենի օրերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |