Նորաբաց iMall խանութում կարելի է գնել Հայաստանում ամենաէժան լիցենզիոն Apple-ը![]() 13 ապրիլի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Նալբանդյան 3 հասցեում, բացվել է Apple-ի premium reseller խանութ-սրահը` iMall-ը: Խանութի վաճառքի գծով պատասխանատու Կարեն Հակոբյանը նշեց, որ premium reseller լինելով` խանութը պարտավորվում է ամեն ինչ համաձայնեցնել Apple ընկերության հետ, նույնիսկ ինտերյերը: Խանութի տնօրեն Արթուր Մանվելյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ հայկական շուկայում առկա բոլոր լիցենզավորված խանութների համեմատ, իրենց մոտ գները ցածր են. «Գնային քաղաքականությունը մենք մշակում ենք Apple ընկերության հետ համատեղ, հաշվի են առնվում նաև երկրի սոցիալական պայմանները և այլ առանձնահատկություններ»: Խանութում ներկայացված է Apple-ի ողջ տեսականին` iPhone հեռախոսներ, iPad համակարգիչներ, ինչպես նաև ընկերության հետ համագործակցողների ընկերությունների արտադրանքներ, դրանց համար նախատեսված աքսեսուարներ: Խանութում կա նաև ծրագրային սպասարկում (սերվիս), նախատեսվում է նաև կազմակերպել հատուկ դասընթացներ:
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |