Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները: Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահն այցելել է նաև «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի Սուրենավանի քարերի վերամշակման գործարան, որտեղ ընկերությունն այժմ բնական քարե սալիկներ արտադրելու համար կառուցում է վերամշակող նոր արտադրամաս և նախատեսում է ապրիլ-մայիս ամիսներին սկսել այդ արտադրամասի փորձարկումները: Սուրենավանի քարերի վերամշակման գործարանը հնարավորություն ունի արտադրելու տարեկան մոտ 240 հազար քմ. բնական քարերի երեսպատման սալիկներ: Ներկայում գործարանում աշխատում է 132 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-130 հազ. դրամ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, նոր արտադրամասի շահագործումից հետո աշխատողների թիվը կավելանա ևս 80-ով: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարան: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն, որի 70%-ը իրացնելու է Հայաստանից դուրս: Նախագահի այցի ժամանակ այսօր փորձարկվել է եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը: Հանրապետության ղեկավարը մարզի Արտաշատ քաղաքում ծանոթացել է քաղաքային լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը, որը կառուցվել է 1969-1970թթ. և հանդիսացել Արտաշատ քաղաքի ազգաբնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, լիճ լցվող ստորերկրյա ջրերի նվազման հետևանքով 1988թ-ից սկսել է ճահճանալ՝ լուրջ վտանգ հանդիսանալով տարածքի էկոլոգիական վիճակի ու մարդկանց առողջության համար: Հանրապետության ղեկավարի հանձնարարականից հետո 2011թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին լուծվել է ֆինանսավորման հարցը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքերը կավարտվեն 2012թ. մայիս ամսին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |