Երևանի և Ռիգայի միջև փոխհամագործակցություն է սկսվում13 ապրիլի 2012 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը PanARMENIAN.Net ին հայտնում է,որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: ,- նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ ՈՒշակովը գոհունակությամբ ընդունել է Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ - նշել է դեսպան Գինտս Ապալսը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է,որ , երբ ստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Տարոն Մարգարյանը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14 –ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |