Գառնիկ Ասատրյան. Թուրքիան թույլ չի տա իր տարածքում քրդական պետություն ստեղծել![]() 14 ապրիլի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան թույլ չի տա իր տարածքում քրդական պետություն ստեղծել»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ, քրդագետ Գառնիկ Ասատրյանը: Ըստ նրա, նախադրյալներ կան Իրաքի քրդերի անկախության հռչակման համար, և դա բխում է ԱՄՆ դիրքորոշումից: Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը առաջ են տանում Իրաքից անջատվելու մասին հանրաքվեի անցկացման գաղափարը: Ամերիկացիների ակտիվ գործունեությունը Քրդստանում ակներև է և դժվար չէ հասկանալ, որ քրդերին նախապատրաստում են անկախության հռչակման, հայտարարել է փորձագետը: Եթե հանկարծ նրանց հաջողվի քրդերի անկախ պետություն ստեղծել Իրաքի տարածքում, դա շղթայական ռեակցիա կառաջացնի Թուրքիայում, Սիրիայում ու Իրանում: Այդ երկրների իշխանություններն իրենց հերթին անպատասխան չեն թողնի դա, և ցանկանալով ճնշել անջատողական միտումները հավանաբար կդիմեն ուժային մեթոդների, ինչպես դա եղավ Սիրիայի հյուսիսում և թուրք-իրաքյան սահմանում, ասել է Գառնիկ Ասատրյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |