Կոռնելիա Պիպերը Երևանին կոչ է արել հաշվի առնել եվրոպական փորձը Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելիս16 ապրիլի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Եվրաինտեգրացիայի գործընթացը շատ դժվար է տեղի ունեցել, այն ծանր ու ցավոտ էր մասնակից երկրների համար»,- այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերն: Հատկապես դժվար էր Գերմանիայի հաշտեցումն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն բավական լարված հարաբերություններ էին ձևավորվել: Այդպիսին էին և' Ֆրանսիան, և' Լեհաստանը: Սակայն Գերմանիան կարողացավ հաղթահարել նշված երկրների հետ բոլոր տարաձայնությունները, պատմական թշնամանքն ու այժմ նրանց հետ ստեղծում ու զարգացնում է Եվրոպական միությունը, ընդգծել է Պիպերը: Այդ գործընթացները, այդ փորձը լավ օրինակ է մյուս երկրների համար հարաբերությունների կարգավորման և ժողովուրդների մերձեցման գործում: Պիպերը հույս է հայտնել, որ եվրոպական երկրների, առաջին հերթին` Գերմանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի փորձը կարող է օգնել Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների կարգավորման գործում: «Ես երկու երկրներին խաղաղության և համաձայնության կոչ եմ անում»,- ամփոփել է նա: 2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |